Մարտին Բրեյթվեյթը հրաժեշտի խոսքեր է հղել «Բարսելոնային»

Դանիացի հարձակվող Մարտին Բրեյթվեյթը խոսել է կատալոնական «Բարսելոնան» լքելու որոշման մասին։

Ավելի վաղ հայտնել էինք, որ այսօր  կողմերի փոխադարձ համաձայնությամբ համագործակցությունը դադարեցվել է:

«Ինձ համար մեծ պատիվ էր «Բարսելոնան» ներկայացնելը։ Ես միշտ ամբողջ ուժերս տվել եմ հանուն երկրպագուների և ակումբի ու միշտ երախտապարտ կլինեմ աջակցության համար»,- գրել է դանիացին Թվիթերում։

Բրեյթվեյթը «Բարսելոնա» էր տեղափոխվել «Լեգանեսից» 2020 թվականի ձմռանը։ Լա լիգայում անցկացրած 44 խաղում նա խփել է 5 գոլ, կատարել 3 գոլային փոխանցում։