Պիեռ-Էմերիկ Օբամեյանգի տրանսֆերը «Չելսի» կարող է ձախողվել

Ինչպես վաղուց արդեն հայտնի է, Լոնդոնի «Չելսին» ու կատալոնական «Բարսելոնան» բանակցություններ են վարում գաբոնցի հարձակվող Պիեռ-Էմերիկ Օբամեյանգի տրանսֆերի շուրջ, այնուամենայնիվ տրանսֆերը կարող է ձախողվել:

The Athletic-ի հավաստմամբ՝ կողմերը չեն կարողանում համաձայնության հասնել։ Բանակցություններին ընդհատվել են ֆուտբոլիստի տան կողոպուտի պատճառով:

Գաբոնցու տուն ներխուժած կողոպտիչների հետ բախման ժամանակ ֆուտբոլիստը ծնոտի կոտրվածք է ստացել։ Նրա վերականգնման ժամկետները դեռևս հայտնի չեն:

AS-ի լրագրող Խավի Միգելը հայտնում է, որ այդ վնասվածքի պատճառով գործարքը կարող է ձախողվել: