Անգլիական «Մանչեսթեր Յունայթեդը» համաձայնության է եկել Ամստերդամի «Այաքսի» հետ բրազիլացի վինգեր Անտոնիի տրանսֆերի շուրջ, հայտնում է «Կարմիր սատանաների» պաշտոնական կայքը:
Տրանսֆերը արժեցել է 100 միլիոն եվրո: Ավելի վաղ հայտնել ենք, որ կողմերը պայմանագիր կկնքեն, որը ուժի մեջ կլինի մինչև 2027 թվականի հունիսի 30:
Հոլանդիայի առաջնության ընթացիկ մրցաշրջանում նա մասնակցել է 2 խաղի, խփել 1 գոլ, կատարել 2 գոլային փոխանցում: