Յուրգեն Կլոպը խոսել է Դիոգու Ժոտայի և Տիագո Ալկանտարայի ապաքինման ընթացքի մասին

Անգլիական «Լիվերպուլի» գլխավոր մարզիչ Յուրգեն Կլոպը խոսել է իսպանացի կենտրոնական կիսապաշտպան Տիագո Ալկանտարայի և պորտուգալացի վինգեր Դիոգու Ժոտայի վնասվածքների մասին:

«Կարծում եմ՝ Դիոգուն կարող է մարզվել արդեն հինգշաբթի, իսկ Տիագոն, ամենայն հավանականությանբ մի փոքր ավելի ուշ: Տեսնենք»,- ասել է Յուրգենը:

Օգոստոսի 31-ին «Լիվերպուլը» Պրեմիեր լիգայի 5-րդ տուրում կընդունի «Նյուքասլին»: