«Չելսիի» և «Արսենալի» նախկին կիսապաշտպան Վիլիանը պայմանագիր կկնքի «Ֆուլհեմի» հետ, հայտնում է լրագրող Ֆաբրիցիո Ռոմանոն Twitter-ում։
Բրազիլացին հաջողությամբ ավարտել է բուժզննումը նքր ակումբի համար:
Ավելի վաղ.34-ամյա բրազիլացին խզել էր պայմանագիրը բրազիլական «Կորինտիանսի» հետ։
Վիլիանը «Չելսիում» խաղացել է 2013 թվականի օգոստոսից մինչև 2020 թվականի օգոստոսը, որից հետո ևս մեկ տարի անցկացրել է «Արսենալում»՝ նախքան «Կորինտիանս» տեղափոխվելը։
Անցյալ մրցաշրջանում Վիլիանը «Կորինտիանսի» կազմում անցկացրած 36 խաղում դարձել է 1 գոլի և 4 գոլային փոխանցման հեղինակ։