Քրիստոֆ Գալտյեն Միլան Շկրինյարի տրանսֆերի մասին. «Չեմ կարող ասել, որ ամեն ինչ ավարտված է»

ՊՍԺ-ի գլխավոր մարզիչ Քրիստոֆ Գալտյեն մեկնաբանել է ակումբի հետաքրքրությունը «Ինտերի» պաշտպան Միլան Շկրինյարի նկատմամբ։

«Չեմ կարող ասել, որ ամեն ինչ ավարտված է. Միլանը մեր տրանսֆերային նպատակն է եղել վաղուց։

«Ինտերի» հետ բանակցությունները շատ բարդ են, բայց նրանց դիրքորոշումը պետք է հարգել։ Չնայած ամեն ինչ դեռ հնարավոր է»,-ասել է մարզիչը:

Ավելի վաղ «Ինտերի» գործադիր տնօրեն Բեպպե Մարոտան ասել էր, որ Շկրինյարը կմնա ակումբում և չի տեղափոխվի ՊՍԺ։

27-ամյա սլովացին ակումբում է հանդես գալիս 2017 թվականից։ Նրա գործող պայմանագիրը նախատեսված է մինչև 2023 թվականը։