Լա Լիգայի 3-րդ տուրում «Վալյադոլիդի» (4-0) նկատմամբ առավելության հասնելուց հետո կատալոնական «Բարսելոնայի» գլխավոր մարզիչ Չավին բարձր է գնահատել լեհ հարձակվող Ռոբերտ Լևանդովսկու խաղային որակները, որը երկրորդ խաղում անընդմեջ դուբլի ձևակերպեց:
«Լավ հանդիպում էր, բայց աշխատելու կարիք դեռ կա: «Բարսելոնան» դեռ աճելու տեղ ունի:
Մենք շատ լավ անցկացրինք առաջին 40 րոպեները: Երկրորդ խաղակեսը նույնպես լավ սկսվեց, օրինակելի խաղ էր, բայց միշտ էլ կատարելագործվելու տեղ կա։
Լևանդովսկին ֆենոմենալ ֆուտբոլիստ է և, իսկական առաջատար: Հիանալի է նրա հետ համագործակցելը»,- Չավիի խոսքը մեջբերում է Marca-ն:
Հիշեցնենք, որ 34-ամյա Ռոբերտ Լևանդովսկին հուլիսին է Մյունխենի «Բավարիայից» տեղափոխվել «Բարսելոնա»: Նա Լա Լիգայում անցկացրած 3 խաղում խփել է 4 գոլ և կատարել 2 գոլային փոխանցում: