Ուրուգվայցի հարձակվող Էդինսոն Կավանին կարող է կարիերան շարունակել Իսպանիայում, հայտնում է լրագրող Ֆաբրիցիո Ռոմանոն։
Աղբյուրի համաձայն՝ 35-ամյա ռմբարկուի տրանսֆերը հավակնում է գնել՝ «Վալենսիան»:
Օգոստոսի 29-ին ակումբի ներկայացուցիչները մտադիր են ֆուտբոլիստի հետ կրկին քննարկել գործարքի մանրամասները։
Իսպանական թիմը պատրաստ է հարձակվողի հետ երկու տարվա պայմանագիր կնքել։
Կավանին ազատ գործակալի կարգավիճակում է հուլիսի 1-ից՝ «Մանչեսթեր Յունայթեդի» հետ պայմանագրի ավարտից հետո:
Նախորդ մրցաշրջանում հարձակվողը բոլոր մրցաշարերում մասնակցել է 20 հանդիպման և դարձել 2 գոլի հեղինակ։