ՊՍԺ-ն դիտարկում է «Մոնակոյի» պաշտպան Ակսել Դիսասիի հետ պայմանագիր կնքելու տարբերակը, հայտնում է լրագրող Սաբեր Դեֆրաժը Twitter-ում։
Ըստ աղբյուրի՝ փարիզցիները նախկինում արդեն հետաքրքրություն են ցուցաբերել 24-ամյա ֆուտբոլիստի նկատմամբ, իսկ կիրակի օրը՝ օգոստոսի 28-ին կողմերը, բանակցություններ են վարել։
Ֆուտբոլիստը «Մոնակոյում» հանդես է գալիս 2020 թվականից։ 2022/23 մրցաշրջանում պաշտպանը թիմի կազմում անցկացրել է 6 հանդիպում բոլոր մրցաշարերում՝ դառնալով մեկ գոլի և մեկ գոլային փոխանցման հեղինակ։
Ֆրանսիացու պայմանագիրն ակումբի հետ նախատեսված է մինչև 2025 թվականի ամառը։