Պաշտոնական. Ռենան Լոդին «Նոթինգեմ Ֆորեսթի» ֆուտբոլիստ

Մադրիդի «Ատլետիկոյի» և Բրազիլիայի հավաքականի պաշտպան Ռենան Լոդին վարձավճարով տեղափոխվել է անգլիական «Նոթինգեմ Ֆորեսթ», հայտնում է ակումբի մամուլի ծառայությունը:

Կողմերը կնքել են 1 տարվա վարձակալության պայմանագիր: «Նոթինգեմ Ֆորեսթը» 5 միլիոն եվրո կվճարի մադրիդյան ակումբին:

Մրցաշրջանի ավարտից հետո անգլիական ակումբն իրավունք կունենա 30 միլիոն եվրոյով ձեռք բերել Լոդիի տրանսֆերային իրավունքը:

https://twitter.com/NFFC/status/1564179993403564033