Մադրիդի «Ռեալի» և Ֆրանսիայի հավաքականի հարձակվող Կարիմ Բենզեման խոսել է 2021/22 մրցաշրջանի ավարտին «Ոսկե գնդակը» նվաճելու իր շանսերի մասին։
«Տեսնենք, թե ինչ կլինի։ Սպասենք քվեարկությանը։ Ես մանկուց երազել եմ «Ոսկե գնդակի» մասին, և այժմ այնքան էլ հեռու չեմ այս երազանքի իրականացումից։ Կտեսնենք»,- ասել է Բենզեման L’equipe-ին տված հարցազրույցում: