Կրիշտիանու Ռոնալդուի և «Մանչեսթեր Յունայթեդի» ղեկավարության միջև կոնֆլիկտ է հասունանում

«Մանչեսթեր Յունայթեդը» կրճատել է հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուի աշխատավարձը, հայտնում է Daily Mail-ը:

Պորտուգալացու աշխատավարձը կրճատվել է պայմանագրում նշված կետի համաձայն, որտեղ ասվում է, որ նրա եկամուտը կկրճատվի 25%-ով, եթե 2021/22 մրցաշրջանի ավարտին «Մանչեսթեր Յունայթեդը» չնվաճի Չեմպիոնների Լիգայի ուղեգիր։

Ռոնալդուն դժգոհ է ակումբի նման քայլից, քանի, որ նա նախորդ մրցաշրջանում Պրեմիեր Լիգայում 18 գոլ էր խփել և կարծում է, որ թիմի անհաջողությունները կապված չեն իր հետ։