Կալում Հադսոն-Օդոյին կտեղափոխվի Բունդեսլիգա

Լևերկուզենի «Բայերը» համաձայնության է եկել «Չելսիի» հետ կիսապաշտպան Կալում Հադսոն-Օդոյիի վարձակալության հարցում, հայտնում է Sky Sports-ը։

Համաձայնագիրն ուժի մեջ է մինչև 2022/23 մրցաշրջանի ավարտը։ Այնուամենայնիվ, բանակցությունների սկզբնական շրջանում գործարքի կայացումը վտանգի տակ էր, քանի որ գերմանական ակումբը ցանկանում էր պայմանագրում ներառել գնման կետ։

Սպասվում է, որ Հադսոն-Օդոյին այսօր՝ օգոստոսի 29-ին, կուղևորվի Լևերկուզեն՝ բուժզննում անցնելու համար:

Նախորդ մրցաշրջանում 21-ամյա անգլիացին բոլոր մրցաշարերում անցկացրել է 28 հանդիպում՝ դառնալով 3 գոլի և 6 գոլային փոխանցման հեղինակ։