«Բարսելոնան» որոշել է չկրճատել վետերաններ Ժերար Պիկեի և Սերխիո Բուսկետսի աշխատավարձերը, հայտնում է Sport.es-ը:
Կատալոնական ակումբը նախկինում ցանկանում էր նվազեցնել ֆուտբոլիստների աշխատավարձերը, որպեսզի կրճատի թիմի աշխատավարձային ֆոնդը, սակայն այժմ փոխել է դիրքորոշումը:
Հաղորդվում է, նաև որ նման որոշման ընդունման պատճառը ակումբի որոշակիորեն բարելավված ֆինանսական վիճակն է: