«Ատլետիկոյի» կիսապաշտպան Սաուլ Նիգեսը կմնա թիմում։ Ակումբի ղեկավարությունը որոշել է շարունակել համագործակցությունը, հայտնում է Sport.es-ը։
Մեկ ամիս առաջ «Ատլետիկոն» պատրաստ էր վաճառել իսպանացի կիսապաշտպանի տրանսֆերը:
Սաուլը նախորդ մրցաշրջանը վարձավճարով անցկացրել է «Չելսիում», որի կազմում բոլոր մրցաշարերում 25 խաղում խփել է մեկ գոլ։
Կիսապաշտպանի պայմանագիրը մադրիդյան ակումբի հետ նախատեսված է մինչև 2026 թվականի հունիսի 30-ը։