Արթուր Մելոն, գուցե լքի «Յուվենտուսը»

«Պորտուն» և «Մարսելը» առաջարկ են պատրաստում «Յուվենտուսի» կիսապաշտպան Արթուր Մելոյին ձեռք բերելու համար, հայտնում է լրագրող Նիկոլո Շիրան։

Ընթացիկ տրանսֆերային պատուհանում 26-ամյա բրազիլացու ծառայություններով հետաքրքրում էին նաև «Արսենալը», «Ռոման» և «Վալենսիան»:

Մելոն «Յուվենտուս» է տեղափոխվել «Բարսելոնայից» 2020 թվականին։ Ֆուտբոլիստի գործող պայմանագրի ժամկետը լրանում է 2025 թվականին։ Portal Transfermarkt-ը ֆուտբոլիստի արժեքը գնահատում է 18 միլիոն եվրո:

Նախորդ մրցաշրջանում կիսապաշտպանը «Յուվենտուսի» կազմում անցկացրած 31 խաղում 1 գոլային փոխանցում է կատարել բոլոր մրցաշարերում: