Մադրիդի «Ռեալի» սանը կտեղափոխվի Մադրիդի «Ատլետիկո»

«Թոթենհեմի» պաշտպան Սերխիո Ռեգիլոնը կարիերան կշարունակի Լա Լիգայում։

Ինչպես հայտնում է Relevo-ն, 25-ամյա իսպանացին 2022/23 մրցաշրջանում վարձավճարով հանդես կգա Մադրիդի «Ատլետիկոյում» որը փոխարինող է փնտրում Ռենան Լոդիին, ով կըեղափոխվի «Նոթինգհեմ Ֆորեստ»:

Ռեգիլոնը 2020 թվականի սեպտեմբերին 30 միլիոն եվրոյի դիմաց միացավ «Թոթենհեմին»: Անգլիական ակումբի կազմում նա հասցրել է անցկացնել 67 խաղ, որոնցում դարձել է 2 գոլի և 9 գոլային փոխանցման հեղինակ։