«Սևիլիան» հակառեկորդ է կրկնել Լա Լիգայում

Երեկ «Սևիլիան» Իսպանիայի առաջնության 3-րդ տուրի խաղում պարտվեց «Ալմերիային»՝ 1:2 հաշվով։

Այս խաղից հետո «Սևիլիան» երեք տուրից հետո վաստակել է ընդամենը մեկ միավոր։

Նախկինում անդալուսական ակումբը պարտվել էր «Օսասունային» (1:2) և ոչ – ոքի խաղացել «Վալյադոլիդի» հետ (1:1):

Այս ցուցանիշը  ակումբի վատագույն մեկնարկն է Լա Լիգայում վերջին 41 տարվա ընթացքում, նման դեպք եղել է, նաև 1981/82 մրցաշրջանում։