Մադրիդի «Ատլետիկոն» դիտարկում է «Թոթենհեմի» պաշտպան Սերխիո Ռեգիլոնին թիմ վերադարձնելու տարբերակը, հայտնում է լրագրող Ֆաբրիցիո Ռոմանոն։
Պաշտպանը Մադրիդի «Ռեալի» սան է և լքել ակումբը 2020 թվականին: Ավելի վաղ հայտնել էինք, որ Ռեգիլոնը հետաքրքրել է Ա Սերիան ներկայացնող ակումբներին։
Անցյալ մրցաշրջանում 25-ամյա իսպանացին «Թոթենհեմի» կազմում անցկացրել է 31 հանդիպում՝ դառնալով 2 գոլի և 3 գոլային փոխանցման հեղինակ: