Պաշտոնական. Անդրեա Բելոտտին «Ռոմայի» ֆուտբոլիստ

Անդրեա Բելոտտին պաշտոնապես տեղափոխվեց իտալական «Ռոմա»։

Ավելի վաղ տեղեկություններ կային, որ 28-ամյա իտալացին երեք տարվա պայմանագիր կկնքի ակումբի հետ։

Անցած մրցաշրջանում Բելոտտին բոլոր մրցաշարերում «Տորինոյի» կազմում անցկացրած 23 խաղում դարձել է ութ գոլի և մեկ գոլային փոխանցման հեղինակ:

Ամռանը նա ազատ գործակալի կարգավիճակով հեռացավ թուրինյան ակումբից։

Изображение