Մասիմո Կարերան, խոսել է Արսեն Զախարյանի ԱՊԼ հնարավոր տեղափոխության մասին

Մոսկվայի «Սպարտակի» նախկին գլխավոր մարզիչ Մասիմո Կարերան, խոսել է Մոսկվայի «Դինամոյի» կիսապաշտպան Արսեն Զախարյանի՝ Լոնդոնի «Չելսի» հնարավոր տեղափոխության մասին:

«Ցանկացած ռուս ֆուտբոլիստ, ով մեկնում է Եվրոպայում խաղալու, հերոս է, քանի որ բոլորն էլ շահավետ պայմաններ ու հեռանկար ունեն Ռուսաստանում:

Տեղափոխվելով Եվրոպա՝ նրանք գումար են կորցնում, բայց ձեռք են բերում սեր ֆուտբոլի հանդեպ»,- Sport24-ի հավաստմամբ՝ ասել է 58-ամյա մասնագետը:

Ավելի վաղ հայտնել ենք, որ «Չելսին» պատրաստ է Զախարյանի՝ տրանսֆերի համար 15 միլիոն եվրո վճարել: