Հեղինակավոր ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոն տեղեկացնում է, որ Իտալիայի հավաքականի հարձակվող Անդրեա Բելոտտին ելույթները կշարունակի «Ռոմայում»:
Կողմերը արդեն համաձայնեցրել են անհատական պայմանագրի կետերը, գործարքը ավարտական փուլում է:
Իտալիայի հավաքականի 28-ամյա հարձակվողն արդեն բուժզննում է անցել հռոմեական ակումբի համար: