«Այաքսի» կիսապաշտպան Էդսոն Ալվարեսը մոտ է Բունդեսլիգա տեղափոխվելուն

«Լայպցիգը» հետաքրքրված է «Այաքսի» կիսապաշտպան Էդսոն Ալվարեսով, հայտնում է Voetbal International-ը:

Ըստ աղբյուրի՝ գերմանական ակումբը պատրաստ է 24-ամյա ֆուտբոլիստի համար վճարել 30 մլն եվրո։

Նշվում է, որ մեքսիկացու տրանսֆերով հետաքրքրված են նաև Պրեմիեր Լիգայի ակումբները:

Ալվարեսն «Այաքսում» հանդես է գալիս 2019 թվականի հուլիսից։ 2021/22 մրցաշրջանում կիսապաշտպանը թիմի կազմում անցկացրած 40 խաղում դարձել է 5 գոլի և 1 գոլային փոխանցման հեղինակ։ Transfermarkt.com պորտալը մեքսիկացու տրանսֆերային արժեքը գնահատում է 22 միլիոն եվրո։