Պավել Նեդվեդ. «Կարծում եմ՝ նա մեր թիմում խաղալու համար լավ որակներ ունի»

«Յուվենտուսի» փոխնախագահ Պավել Նեդվեդը հաստատել է, որ թուրինյան ակումբը հետաքրքրված է եղել «Բարսելոնայի» հարձակվող Մեմֆիս Դեպայով, սակայն որոշել է ընտրել «Մարսելի» հարձակվող Արկադիուշ Միլիկին։

«Դեպայը իսկապես «Յուվենտուսի» շորթ ցուցակում էր, բայց մենք կանգ առանք  Միլիկի թեկնածության վրա:

Կարծում եմ՝ նա մեր թիմում խաղալու համար լավ որակներ ունի, և մենք նրանից գոլեր ենք ակնկալում։

Մենք իսկապես հավատում ենք Միլիկին, և որ նրա հետ ամեն ինչ լավ կլինի»,-  ասել է Նեդվեդը: