«Մանչեսթեր Յունայթեդի» հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն կարող է տեղափոխվել «Նապոլի», իսկ հարձակվող Վիկտոր Օսիմհենը կարող է միանալ անգլիական ակումբին։
Ինչպես հայտնում է Corriere della Sera-ն, մանկունիանցիների ակումբը պատրաստ է 23-ամյա նիգերիացու համար առաջարկել 100 մլն եվրո և Կրիշտիանու Ռոնալդուին:
Նշվում է, որ իտալական ակումբի նախագահ Աուրելիո դե Լաուրենտիսը կապի մեջ է մտել 37-ամյա պորտուգալացու գործակալ Ժորժե Մենդեշի հետ։
Միաժամանակ, ակումբը ցանկանում է Օսիմհենի տրանսֆերի դիմաց ստանալ մոտ 130 մլն եվրո։
Ընթացիկ մրցաշրջանում Ռոնալդուն Անգլիայի Պրեմիեր Լիգայում մանկունիանցիների կազմում մասնակցել է երեք հանդիպման և աչքի չի ընկել արդյունավետ գործողություններով։
Հարձակվողի պայմանագիրն ակումբի հետ նախատեսված է մինչև 2023 թվականի հունիսի 30-ը։
Օսիմհենը նեապոլցիների կազմում Ա Սերիայում երկու խաղում խփել է երկու գոլ և կատարել մեկ գոլային փոխանցում։
Հարձակվողի պայմանագիրն ակումբի հետ ուժի մեջ է մինչև 2025 թվականի ամառը։