Լա Լիգայի չորս ակումբներ հավակնում են ձեռք բերել Էդինսոն Կավանիին

Իսպանական Լա Լիգայի չորս ակումբներ ցանկանում են ձեռք բերել «Մանչեսթեր Յունայթեդի» նախկին հարձակվող Էդինսոն Կավանիին: Այս մասին գրում է իսպանական մամուլը։

35-ամյա ուրուգվայցու ծառայություններով հետաքրքրված են Մադրիդի «Ատլետիկոն», «Սևիլիան», «Վիլյառեալը» և «Ռեալ Սոսյեդադը»:

Կավանին «Մանչեսթեր Յունայթեդում» խաղացել է 2020 թվականի աշնանից մինչև 2022 թվականի մայիսը։

Անցած մրցաշրջանում նա «կարմիր սատանաների» կազմում անցկացրել է 20 հանդիպում և դարձել 2 գոլի հեղինակ։

Ավելի վաղ հաղորդվում էր, որ ուրուգվայցին մոտ է«Վիլյառեալ» տեղափոխությանը։