Կատալոնական «Բարսելոնայի» գլխավոր մարզիչ Չավին ասել է, թե որն է լինելու թիմի նպատակը Չեմպիոնների Լիգայում։
Մրցաշարի խմբային փուլում կատալոնացիները ուժերը կչափեն Մյունխենի «Բավարիայի», Միլանի «Ինտերի» ու «Վիկտորիայի» հետ։
«Մենք կփորձենք առավելության հասնել ցանկացած մրցակցի նկատմամբ։ Հնարավոր է՝ վերջին 20 տարում ամենաբարդ խմբում ենք հայտնվել։
Մենք լավ տրանսֆերներ ենք իրականացրել ու մարտական ենք տրամադրված։ Նպատակը խմբից դուրս գալն է»,- Չավիի խոսքերն է մեջբերում Mundo Deportivo-ն։