«Բարսելոնան» նոր տրանսֆերային նպատակ ունի

«Բարսելոնան» հետաքրքրված է «Ռենի» և Մալիի հավաքականի եզրային պաշտպան Ամարի Տրաորեյի ծառայություններով: Այս մասին հայտնում է GFFN-ը։

Ըստ աղբյուրի ֆրանսիական ակումբը դեմ չէ տրանսֆերի իրականացմանը։ Հնարավոր տրանսֆերը կարժենա մոտ 3 միլիոն եվրո։

Տրաորեն «Ռենում» է հանդես գալիս 2017 թվականից։ Նրա պայմանագիրն ակումբի հետ ավարտվում է 2023 թվականի ամռանը։

Անցած մրցաշրջանում Տրաորեն ակումբի կազմում 42 հանդիպում է անցկացրել բոլոր մրցաշարերում՝ դառնալով 3 գոլի և 10 գոլային փոխանցման հեղինակ։