«Յուվենտուսը» հայտարարել է «Մարսելի» հարձակվող Արկադիուշ Միլիկի հետ պայմանագիր կնքելու մասին։
Լեհաստանի հավաքականի հարձակվողը թուրինյան ակումբ է տեղափոխվել վարձավճարով։
Ավելի վաղ հաղորդվում էր, որ ֆրանսիական ակումբը է 1 մլն եվրո կստանա 28-ամյա ֆուտբոլիստի վարձակալության համար, ևս 1 մլն՝ որպես բոնուս։
«Յուվենտուսը» նաև իրավունք կունենա 2022/23 մրցաշրջանի ավարտին գնել ֆուտբոլիստին 8 միլիոն եվրոյով։
Նախորդ մրցաշրջանում 28-ամյա Միլիկը բոլոր մրցաշարերում Մարսելի 37 խաղում դարձել է 20 գոլի և 2 գոլային փոխանցման հեղինակ: