Անգլիական «Մանչեսթեր Յունայթեդը» օրեր առաջ ցանկացել է գնել Մյունխենի «Բավարիայի» ֆրանսիացի պաշտպան Բենժամեն Պավարին, հաղորդում է L’Equipe-ը։
Տեղեկություն կա որ ֆրանսիացի պաշտպանը որոշել է մնալ մյունխենյան ակումբում։
Պավարի ծառայություններով հետաքրքրված են նաև Լոնդոնի «Չելսին», Մադրիդի «Ատլետիկոն» ու Թուրինի «Յուվենտուսը»։
Ընթացիկ մրցաշրջանում Պավարի գործող պայմանագիրն ավարտվում է 2024 թվականի հունիսի 30-ին։