Դորտմունդի «Բորուսիայի» շվեյցարացի պաշտպան Մանուել Ականջին կարող է կարիերան շարունակել «Լեսթերում», հաղորդում է Daily Mail-ը։
Ֆուտբոլիստը դեմ չէ փոխել ակումբային գրանցումը, իսկ ակումբները արդեն սկսել են բանակցային գործընթացը:
2021/22 մրցաշրջանում 27-ամյա Ականջին գերմանական ակումբի կազմում մասնակցել է 36 խաղի, խփել 1 գոլ։
Դորտմունդյան ակումբի հետ նրա գործող պայմանագրի ժամկետն ուժի մեջ է մինչև 2023 թվականը։