«Մանչեսթեր Յունայթեդը» շարունակում է տարբերակներ փնտրել հարձակման գիծն ուժեղացնելու համար։
Լրագրող Նիկոլո Շիրայի թվիթերում նշվում է, որ մանկունիացիները «Ուոթֆորդին» պաշտոնական առաջարկ են արել հարձակվող Ժոաո Պեդրոյի տրանսֆերի համար։
«Կարմիր սատանաները» պատրաստ են 20-ամյա բրազիլացու համար վճարել 35 միլիոն եվրո։
Հուլիսի կեսերին հայտնի դարձավ, որ «Ուոթֆորդը» պայմանագիր է կնքել նաև «Բարսելոնայի» հարձակվող Ռեյ Մանայի հետ։