«Մանչեսթեր Սիթին» մերժել է Բերնարդո Սիլվայի տրանսֆերի վերաբերյալ խոշոր առաջարկը

«Մանչեսթեր Սիթին» մերժել է ՊՍԺ-ի առաջին առաջարկը կիսապաշտպան Բերնարդո Սիլվայի տրանսֆերի վերաբերյալ։

Ինչպես հայտնում է AS-ը, փարիզյան ակումբը 28-ամյա ֆուտբոլիստի համար առաջարկել է 80 մլն եվրո, սակայն անգլիացիները մերժել են։

Նաև պնդում են, որ «Բարսելոնան» դուրս կգա Սիլվային ձեռք բերելու համար պայքարից, քանի որ դեռևս չի կարողացել վաճառել Ֆրենկի դե Յոնգին:

Ավելի վաղ հաղորդվում էր, որ «Մանչեսթեր Սիթին» մտադիր չէ վաճառել պորտուգալացի կիսապաշտպանին։

Բեռնարդո Սիլվան «Սիթիում» հանդես է գալիս 2017 թվականի հուլիսից: Նրա պայմանագիրն ակումբի հետ նախատեսված է մինչև 2025 թվականի ամառը։