Մադրիդի «Ատլետիկոն» նոր տրանսֆերային նպատակ ունի

Մադրիդի «Ատլետիկոն» փորձում է ձեռք բերել «Ռենի» խորվաթ  կիսապաշտպան Լովրո Մայերին, հաղորդում է L’Equipe-ը:

24-ամյա Մայերը ֆրանսիական ակումբ է տեղափոխվել Զագրեբի «Դինամոյից» 12 միլիոն եվրոյի դիմաց։

Ինչպես հայտնում է Foot Mercato-ն, «Ատլետիկոն» պատրաստ է ֆուտբոլիստի համար առաջարկել 40-50 միլիոն եվրո:

Նախորդ մրցաշրջանում Մայերը Լիգա 1-ում անցկացրել է 29 հանդիպում՝ դառնալով 6 գոլի և 8 գոլային փոխանցման հեղինակ։