Ֆրանկֆուրտի «Այնտրախտի» դարպասապահ Կևին Տրապը մերժել է «Մանչեսթեր Յունայթեդի» առաջարկը և որոշել մնալ ակումբում։
«Մանչեսթեր Յունայթեդի կողմից իմ նկատմամբ հետաքրքրության մասին շատ տեղեկություններ են եղել: Եղել է նաև պաշտոնական առաջարկ և ես այն ուսումնասիրել եմ:
Երեկ ես երկու ակումբների ղեկավարությանը ասել եմ, որ որոշել եմ մնալ «Այնտրախտում»: Մենք միասին պատմություն ենք ստեղծել այստեղ և ապրել անմոռանալի պահեր։ Ես կմնամ թիմում»: – Տրապի խոսքերն է մեջբերում Այնտրախտի մամուլի ծառայությունը։