«Մանչեսթեր Յունայթեդի» հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն կարող է կարիերան շարունակել Ա սերիայում, հայտնում է ինսայդեր Ջանլուկա Դի Մարցիոն։
Նշվում է, որ պորտուգալացու գործակալ Ժորժե Մենդեշը ներկայումս աշխատում է իր հաճախորդի համար Չեմպիոնների Լիգայում խաղալու տարբեր տարբերակներ գտնելու վրա։
Մասնավորապես, Կրիշտիանուի ծառայություններն առաջարկվել են «Միլանին» ու «Նապոլիին»: Գործակալը արդեն սկսել է բանակցությունները իտալական ակումների հետ: