Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի մամուլի ծառայությունը հերքել է այն տեղեկատվությունը, որ Մոսկվայի «Դինամոյի» և Ռուսաստանի հավաքականի կիսապաշտպան Արսեն Զախարյանը կարող է դառնալ ՀՀ քաղաքացի:
Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Լոնդոնի «Չելսի» տեղափոխվելու դեպքում Զախարյանը կարող է փոխել քաղաքացիությունը՝ ստանալով հայկական անձնագիր:
«Այն տեղեկությունը, որ Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան խնդրել է փոխել Արսեն Զախարյանի քաղաքացիությունը, ճիշտ չէ։
Բացի այդ, Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան չի պատրաստվում մեկնաբանել Ռուսաստանի հավաքականի խաղացողի հնարավոր տեղափոխությունը անգլիական ակումբ»,- ՀՖՖ-ի մամուլի ծառայությունը հայտնել է «РИА Новости Спорт»-ին: