«Բարսելոնան» կարողացել է գրանցել թիմի պաշտպան Ժյուլ Կունդեին ընթացիկ մրցաշրջանում ելույթ ունենալու համար, հայտնում է The Athletic-ը:
23-ամյա պաշտպանը խաղադաշտ դուրս գալու հնարավորություն կունենա հաջորդ տուրում։ Օգոստոսի 28-ին կատալոնական ակումբը տանը, կընդունի «Վալյադոլիդին».
Նախորդ մրցաշրջանում Կունդեն «Սևիլիայի» կազմում անցկացրել է 44 հանդիպում՝ դառնալով 3 գոլի և 1 գոլային փոխանցման հեղինակ։