Արսեն Զախարյանը՝ անգլիական գրանդի դիտակետում

Մոսկվայի «Դինամոյի» կիսապաշտպան Արսեն Զախարյանը կարող է փոխել ակումբային գրանցումը, տեղեկացնում է «Спорт-Экспресс»-ը։

19-ամյա ֆուտբոլիստի ծառայություններով հետաքրքրված է Լոնդոնի «Չելսին»։ Անգլիական ակումբը պատրաստ է 15 միլիոն եվրո վճարել հայ կիսապաշտպանի տրանսֆերի դիմաց:

Ընթացիկ մրցաշրջանում Զախարյանը մասնակցել է Ռուսաստանի Պրեմիեր Լիգայի 5 խաղի, կատարել 2 գոլային փոխանցում։