Անտոնի Մարսիալը կրկին վնասվածք է ստացել

«Մանչեսթեր Յունայթեդի» հարձակվող Անտոնի Մարսիալը կրկին առողջական խնդիրներ ունի, հայտնում է Sky Sports-ը:

«Կարմիր սատանաների» գլխավոր մարզիչ Էրիկ տեն Հագը մամուլի ասուլիսում ասել է, որ ֆրանսիացին խնդիրներ ունի ախիլի հետ։

Նա բաց կթողնի ԱՊԼ-ի 4-րդ տուրի «Սաութհեմփթոնի» դեմ առաջիկա հանդիպումը։

Անտոնի Մարսիալը վնասվածքի պատճառով արդեն բաց է թողել «Մանչեսթեր Յունայթեդի» մեկնարկային երկու հանդիպումները նոր առաջնությունում։

Երրորդ տուրում նա դուրս եկավ փոխարինման և անցկացրեց «Լիվերպուլի» դեմ հանդիպման ամբողջ խաղակեսը (2:1):

45 րոպեին Մարսիալը գոլային փոխանցում կատարեց, իսկ հետո կրկին վնասվածք ստացավ։