Կատալոնական «Բարսելոնայի» նախագահի սպորտային հարցերով խորհրդական Ժորդի Կրույֆն խոսել է Չեմպիոնների Լիգայի խմբային փուլի վիճակահանության արդյունքների մասին։
C խմբում կատալոնական ակումբի մրցակիցներն են Մյունխենի «Բավարիան», Միլանի «Ինտերն» ու չեխական «Վիկտորիա Պիլսենը»:
«Դժվար է լինելու, ուժեղ և մեծ թիմեր են հավաքվել։ Սա մահվան խումբն է։ Պետք է վայելել և տառապել»,- Կրույֆի խոսքը մեջբերում է Mundo Deportivo-ն: