«Բարսելոնայի» հարձակվող Պյեր-Էմերիկ Օբամեյանգը շատ մոտ է «Չելսի» տեղափոխվելուն, հայտնում է CBS Sports-ի լրագրող Բեն Ջեյքոբսը։
33-ամյա գաբոնցու տրանսֆերի համար լոնդոնյան ակումբը կվճարի 18 միլիոն ֆունտ ստերլինգ։ Ֆուտբոլիստին այսօր նկատել են Կատալոնիայի օդանավակայանում։
Օբամեյանգը «Բարսելոնային» միացավ 2021 թվականի հունվարին՝ «Արսենալից» հեռանալուց հետո։
«Կամպ Նոու» տեղափոխվելուց ի վեր Օբամեյանգը 24 հանդիպում է անցկացրել ակումբի կազմում և դարձել 13 գոլի հեղինակ: