Անդեր Էրերան կխզի պայմանագիրը ՊՍԺ-ի հետ

Կիսապաշտպան Անդեր Էրերան հեռանում է ՊՍԺ-ից։ 33-ամյա իսպանացին համաձայնել է խզել պայմանագիրն ակումբի հետ, հայտնում է Le Parisien-ը:

Նախկինում տեղեկություններ էին հայտնվել, որ ֆուտբոլիստը կվերադառնա «Ատլետիկ» Բիլբաո, որի հետ արդեն պայմանավորվել է անձնական պայմանագրի հարցում:

Էրերան արդեն խաղացել է «Ատլետիկում» 2011-ից 2014 թվականներին՝ նախքան «Մանչեսթեր Յունայթեդ» տեղափոխվելը:

Նախորդ մրցաշրջանում կիսապաշտպանը ՊՍԺ-ի կազմում անցկացրել է 28 հանդիպում բոլոր մրցաշարերում՝ դառնալով 4 գոլի և 2 գոլային փոխանցման հեղինակ։