Լոնդոնի «Չելսին» պատրաստ է իտալական «Միլանին» 120 միլիոն եվրո առաջարկել պորտուգալացի կիսապաշտպան Ռաֆայել Լեաուի տրանսֆերի համար, հաղորդում է La Gazzetta dello Sport-ը։
Այնուամենայնիվ «Միլանը» չի ցանկանում այս ամառ բաց թողնել 23-ամյա պորտուգալացուն։ Լեաուն առանցքային ֆուտբոլիստ է թիմի գլխավոր մարզիչ Ստեֆանո Պիոլիի համար։
Ավելի վաղ հաղորդվում էր, որ Պորտուգալիայի հավաքականի ֆուտբոլիստի ծառայություններով հետաքրքրված է Մադրիդի «Ռեալը»:
Հիշեցնենք, որ Ա Սերիայի նախորդ մրցաշրջանում Լեաուն անցկացրել է 34 հանդիպում, դարձել 11 գոլի և 10 գոլային փոխանցման հեղինակ։