Ֆրանսիական ՊՍԺ-ի կոստառիկացի դարպասապահ Կեյլոր Նավասը կլքի թիմը:
Ինսայդեր Ադրիեն Գրենյեն հայտնում է, որ 35-ամյա դարպասապահը կխզի գործող պայմանագիրը ՊՍԺ-ի հետ:
Նավասն արդեն 2 տարվա պայմանագիր է համաձայնեցրել իտալական «Նապոլիի» հետ:
Ավելի վաղ ՊՍԺ-ի գլխավոր մարզիչ Քրիստոֆ Գալտյեն հայտարարել էր, որ թիմի հիմնական դարպասապահը կլինի Ջանլուիջի Դոնարուման: