Մարտին Բրեյթվեյթը պահանջ է ներկայացրել «Բարսելոնային»

Դանիացի հարձակվող Մարտին Բրեյթվեյթը  խոշոր փոխհատուցում է պահանջում «Բարսելոնայի» հետ գործող պայմանագիրը խզելու համար, հաղորդում է Marca-ն։

31-ամյա ֆուտբոլիստը ցանկանում է 5 միլիոն եվրո ստանալ պայմանագրի խզման դիմաց։

Բրեյթվեյթի ծառայություններով իսպանական «Մալյորկան» է հետաքրքրված։ Ակումբը սպասում է, թե երբ ֆուտբոլիստն ազատ գործակալ կդառնա։

Կատալոնական ակումբում անցկացրած 58 խաղում նա 10 գոլ է խփել։ Transfermarkt-ը 6 միլիոն եվրո է գնահատում ֆուտբոլիստի տրանսֆերային արժեքը։