«Մանչեսթեր Յունայթեդը» փորձում է ձեռք բերել Մադրիդի «Ռեալի» կիսապաշտպան Մարկո Ասենսիոյին։
Ինչպես հայտնում է Relevo-ն, մանկունիական ակումբը որոշել է 30 միլիոն եվրո առաջարկել մադրիդցիներին 26-ամյա իսպանացի կիսապաշտպանի համար։
Նշվում է, որ ֆուտբոլիստի հեռանալը քիչ հավանական է համարվում, քանի որ Մադրիդի «Ռեալի» գլխավոր մարզիչ Կառլո Անչելոտտին 2022/23 մրցաշրջանում հույս է դնում Մարկոյի վրա։
Ասենսիոյի պայմանագիրը «Ռեալի» հետ նախատեսված է մինչև 2023 թվականի հունիսը: