Դորտմունդի «Բորուսիայի» մարզական տնօրեն Սեբաստիան Կելն արձագանքել է այն լուրերին, թե պաշտպան Տոմա Մենյեն կարող է տեղափոխվել «Մանչեսթեր Յունայթեդ» կամ «Բարսելոնա»։
«Մենք Մենյեին վաճառելու մտադրություն չունենք։ Նրա տրանսֆերը ընդհանրապես ներառված չէ մեր պլանում»,- պաշտոնյայի խոսքը մեջբերում է BVB Newsblog-ը:
Նախորդ մրցաշրջանում 30-ամյա բելգիացին Բունդեսլիգայում անցկացրել է 17 հանդիպում և դարձել երկու գոլի հեղինակ: