«Բավարիայի» կիսապաշտպան Լեոն Գորեցկան, ամենայն հավանականությամբ, խաղադաշտ կվերադառնա սեպտեմբերի կեսերին, հայտնում է Bild-ը:
Հիշեցնենք, որ ֆուտբոլիստը վերջերս վիրահատվել էր ծնկի վնասվածքի պատճառով։
Ներկայումս 27-ամյա կիսապաշտպանը շարունակում է վերականգնողական շրջանը, սակայն սեպտեմբերի կեսերին պետք է վերսկսի մարզումները ընդհանուր խմբում։
Նախորդ մրցաշրջանում Գորեցկան բոլոր մրցաշարերում «Բավարիայի» կազմում 27 խաղում դարձել է 3 գոլի և 3 գոլային փոխանցման հեղինակ։