CHAMPIONS LEAGUE. Հայտնի են խմբային փուլի վիճակահանության արդյունքները

Քիչ առաջ Ստամբուլում ավարտվեց Չեմպիոնների Լիգայի 2022/23 խաղարկության խմբային փուլի վիճակահանությունը։

Վիճակահանության արդյունքում ձևավորվեցին հետևյալ խմբերը.

Խումբ A – «Այաքս», «Լիվերպուլ», «Նապոլի», «Ռեյնջերս»

Խումբ B – «Պորտու», «Ատլետիկո Մադրիդ», «Բայեր», «Բրյուգե»

Խումբ C – «Բավարիա», «Բարսելոնա», «Ինտեր», «Վիկտորիա Պլզեն»

Խումբ D – «Այնտրախտ», «Տոտենհեմ», «Սպորտինգ Լիսաբոն», «Մարսել»

Խումբ E – «Միլան», «Չելսի», «Զալցբուրգ», «Դինամո Զագրեբ»

Խումբ F – «Ռեալ Մադրիդ», «Լայպցիգ», «Շախտյոր», «Սելթիկ»

Խումբ G – «Մանչեսթեր Սիթի», «Սևիլիա», «Բորուսիա Դորտմունդ», «Կոպենհագեն»

Խումբ H – ՊՍԺ, «Յուվենտուս», «Բենֆիկա», «Մաքքաբի Հայֆա»

Նշենք, որ մրցաշարի խմբային փուլը կմեկնարկի սեպտեմբերի 6-ին։